Հետևեք մեզ։

ՀԱՊԿ անդամ Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել․ Politico

12:07, 14 հունիս 2024
ՀԱՊԿ անդամ Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել․ Politico

Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել, գրում է Politico-ն՝ հաղորդելով, որ խմբագրության տրամադրության տակ գտնվող արտահոսած շուրջ 10 նամակների, դիվանագիտական նոտաների, հաշիվ-ապրանքագրերի ու արտահանման փաստաթղթերի համաձայն, Բելառուսը ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին։

 

Աղբյուրը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, սակայն Բելառուսն ակտիվորեն սատարել է ադրբեջանական զինված ուժերին 2018-2022թ.։ Առկա փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները՝ ուղղված բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններին։ 

 

Աղբյուրի տրամադրության տակ է հայտնվել նաև նամակագրություն, որը վերաբերում էր Ադրբեջանի զինված ուժերին «Гроза-С»՝ բելառուսական ինքնագնաց ռադիոէլեկտրոնային կայանի վաճառքին, որը նախատեսված է ԱԹՍ-ների կառավարման ալիքները և նավիգացիոն համակարգերը հայտնաբերելու, հետևելու և խափանելու համար: