Հետևեք մեզ։

Արարատի մարզում անչափահասները առանց ծնողների գիտության վերցրել են օդամղիչ հրացանները և կրակել, նրանցից մեկը վիրավորվել և հոսպիտալացվել է

13:26, 14 հունիս 2024
Արարատի մարզում անչափահասները առանց ծնողների գիտության վերցրել են օդամղիչ հրացանները և կրակել, նրանցից մեկը վիրավորվել և հոսպիտալացվել է

Արարատի մարզում ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի:

Shamshyan.com-ը հաղորդում է՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․  Հ․-ն առանց հոր և 13-ամյա Կ․ Հ․-ն առանց իր հոր գիտության, թռչուններին կրակելու նպատակով վերցրել են վերջիններիս պատկանող «Բայկալ»/Տիր/ մոդելի 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացանները, որի ընթացքում Լ. Հ․-ն նշված հրացանով պատահաբար կրակել է Կ.Հ․-ի որովայնի շրջանին, որի հետևանքով վերջինս «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: