Նախիջեւանում անհայտ կորած, ապա մահացած հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ 12-րդ հոդվածով (դիտավորությամբ սպանություն ծանր հանգամանքներում), նշանակվել են դատաբժշկական, դակտիլոսկոպիկ և տրազոլոգիական համալիր փորձաքննություններ, դեպքի վայրն ու դիակը զննվել են, հարցաքննվել են վկաներ, ինչպես նաև որպես նյութ վերցվել են գործով կարևոր առարկաները։