Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից՝ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։
«Նման խոսակցություն սկսելու մեր պայմանները պարզ են և հանգում են հետևյալին… այս պայմանները շատ պարզ են. ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ բանակցությունների մեկ այլ պայման պետք է լինի Կիևի հայտարարությունն այն մասին, որ նա հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություններից։
«Հենց Կիևում հայտարարեն, որ պատրաստ են նման որոշմանը և սկսեն զորքերի իրական դուրսբերում այս շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես կտեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմը անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհայտարարի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին»,- ասել է Պուտինը։