Հետևեք մեզ։

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

14:49, 14 հունիս 2024
Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

 

«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ  չունի մտածել այս մասին:

 

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում  է:

 

Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»,-գրել է նա: