Հետևեք մեզ։

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար հատկացվել է 66մլն դրամ

14:54, 14 հունիս 2024
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար հատկացվել է 66մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍՆ-ին 2024 թվականի պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամի չափով:

 

Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակին:

 

Ըստ հիմնավորման՝ Կիրանցում գտնվող նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին խորհրդային տարիներին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա եկեղեցու տարածքի բարեկարգման։