Հետևեք մեզ։

«Հարցրեցի՝ ռազմական դրություն կա՞, որ մարդ ես էլի, իմանաս քո երեխին պահես, մեկ էլ լսում եմ գոռգոռոցներ»․ Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ՝ իրեն ծեծել են․ «Ազատություն»

12:35, 19 ապրիլ 2023
«Հարցրեցի՝ ռազմական դրություն կա՞, որ մարդ ես էլի, իմանաս քո երեխին պահես, մեկ էլ լսում եմ գոռգոռոցներ»․ Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ՝ իրեն ծեծել են․ «Ազատություն»

«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը, գրում է «Ազատությունը»։

 

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

 

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։

 

«Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո երեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համայնքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծեողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել», - ասաց Զեյնալյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։