Կիևը մերժել է Ռուսաստանի արած խաղաղության առաջարկը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր նախաձեռնությունը «իրական խաղաղության առաջարկ» չի պարունակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ բանակցությունները սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջանների՝ ԼԺՀ, ԿԺԴՀ, Խերսոնի, Զապորոժիեի շրջաններից, Ինչպես նաև Կիևը պետք է պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրերից հրաժարվելու մասին։