Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանը արյունատվության բացօթյա ակցիային մասնակցել է ամուսնու հետ

17:08, 14 հունիս 2024
Անահիտ Ավանեսյանը արյունատվության բացօթյա ակցիային մասնակցել է ամուսնու հետ

Իմ ընտանիքում արյունատվությունը համարվում է կյանք փրկելու  հնարավորություն, որը բաց թողնել չի կարելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Այսօր` Արյան դոնորի համաշխարհային օրը, արյունատվության բացօթյա ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ: 

 

Ինքնազգացողությունս շատ լավ է, քանի որ արյունատվությամբ կարևոր մեկի կյանքն ենք փրկում, մեր առողջությունը բարելավվում է, ունենում ենք ինքնաբավության անբացատրելի զգացում: 

 

Շնորհակալ եմ ՁԵԶ, սիրելի՛ դոնորներ»,-գրել է նա։