ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը բարի կամք և նշել, որ դաշինքի երկրները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին։
«Ոչ թե Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի այդ տարածքից, այլ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի օկուպացված տարածքներից։ Այս առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանը իրավունք ունի օկուպացնել Ուկրաինայի էլ ավելի շատ տարածքներ։
Այս առաջարկը չի վկայում բարի կամքի մասին, դա վկայում է Ռուսաստանի՝ ռազմական նպատակներին հասնելու ցանկության մասին։
Այսինքն՝ սա խաղաղության առաջարկ չէ, այլ առաջարկ, որը ենթադրում է էլ ավելի մեծ օկուպացիա»,- ասել է Ստոլտենբերգը։