Հետևեք մեզ։

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

19:16, 14 հունիս 2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: