Հետևեք մեզ։

ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակ

20:46, 14 հունիս 2024
ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակ

 

Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվակսն շտաբը։

 

Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների կարիքների ապահովմանը: 

 

Հրապարակմանը կցվում են այդ տրանսպորտային միջոցների ցանկերը: