Մեծ յոթնյակը (G7) կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է փոխհատուցի Ուկրաինային հասցված վնասը, որը Համաշխարհային բանկը գնահատում է 486 միլիարդ դոլար։ Այս մասին ասված է G7-ի ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է Իտալիայում ավարտվող գագաթնաժողովում։
«Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», - ասվում է հայտարարությունում։