Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի վնասվածք ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

10:21, 15 հունիս 2024
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի վնասվածք ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հունիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ 

«Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Վերլուծական