Հետևեք մեզ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին

13:03, 19 ապրիլ 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, հաղորդում է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչությունը։

 

Նրանց հետ անհատական ​​հանդիպում է տեղի ունեցել և հնարավորություն է տրվել Կարմիր Խաչի նամակի միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։