«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, այն կլինի ավելի մասշտաբային։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովին։
«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և էն մի քանի հոգու վրա է։ Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար։ Հաշվի առնելով՝ ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,-ասել է Սրբազանը։