Հետևեք մեզ։

Տեղ համայքնում կա զինանոց, ամեն զենքի վրա՝ անուն-ազգանուն, յուրաքանչյուրը գիտի՝ ինչ է անելու, գյուղացիները լավ վարժեցված են․ ՔՊ-ական պատգամավոր

14:08, 19 ապրիլ 2023
Տեղ համայքնում կա զինանոց, ամեն զենքի վրա՝ անուն-ազգանուն, յուրաքանչյուրը գիտի՝ ինչ է անելու, գյուղացիները լավ վարժեցված են․ ՔՊ-ական պատգամավոր

Կարող է վեճ էլ լինել, բայց չպետք է անցնի սահմանները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին ծեծի վերաբերյալ վերջինիս հայտարարությանը։


«Չեմ կարող ասել՝ ինչ խնդիր է եղել, ես երեկ զանգահարել եմ Տեղ համայնք, ասել են՝ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ համայնքի ղեկավարը հերքել էր միջադեպը, Խաչատրյանն ասաց՝ իրավապահ մարմինները թող պարզեն։


Դիտարկմանը, որ ավագանու անդամն ասել է՝ աշխարհազորին ուզում են փոխարինել գյուղի բնակիչներով, և հարցին՝ Տեղ համայնքի սահմանները գյուղացիները պետք է պահեն, Խաչատրյանը պատասխանեց․ «Ոնց որ լուսնից իջած լինեք, ամեն գյուղ պետք է ունենա իր ռազմավարական ծրագիրը, պատերազմական իրավիճակում գյուղի բնակչության վարքագծի կանոնները, իհարկե գյուղն էլ է ներգրավվում, Տեղ համայնքն ամենալավ պատրաստված գյուղն է։  Տեղ համայնքում կա զինանոց, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի՝ ինչ է անելու պատերազմական իրավիճակում։ Տեղ համայնքում զենքի խնդիր գոյություն չունի։ Ամեն զենքի վրա անուն-ազգանուն կա, բայց այն չի տրամադրվում խաղաղ իրավիճակում, նման անհրաժեշտություն չկա»։


Խաչատրյանը նշեց՝ Տեղ համայնքօի օրինակը պետք է վարակիչ լինի մյուս համայնքների համար․
«Մեր գյուղացիները շատ լավ վարժեցված են»։

Վերլուծական