Հետևեք մեզ։

Ձեր ուսադիրն ավելին է, քան քմահաճույքով տրված հրահանգը, որի հետ փորձում եք հաշտ լինել՝ անունը դնելով «պետությանն եք ծառայում»․ Բագրատ Սրբազանը՝ իրավապահ համակարգին

14:13, 15 հունիս 2024
Ձեր ուսադիրն ավելին է, քան քմահաճույքով տրված հրահանգը, որի հետ փորձում եք հաշտ լինել՝ անունը դնելով «պետությանն եք ծառայում»․ Բագրատ Սրբազանը՝ իրավապահ համակարգին

Հունիսի 12-ը արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց, միայն  շարժման ղեկավարների սթափության կոչերն ու ձեռնարկած միջոցառումներն էին, որ կանխեցին զոհերը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։

 

«Այն, ինչ տեսանք, դիտավորությունից և բիրտ ուժ գործադրելու հրահանգից ոչ մի բանով չէր տարբերվում։ Հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ, ով դա վավերացրել է իր հետագա խոսույթում», - ասաց Սրբազանը։

 

Սրբազանը իր խոսքում դիմել է նաև իրավապահ համակարգին․ «Իրավապահ համակարգը դարձել է իշխանության աթոռները պահող և ծառա։ Իրավապահ համակարգում ընդգրկված կառույցներին եմ ասում անհատապես․ դուք դարձել եք անպատիվ միջոց, ցավ եմ ապրում ձեզ համար։ Բոլոր նրանք, ովքեր ապօրինի հրամաններ են իրականացնում, ձեր դեմքերով ենք ձեզ դատապարտելու, հանրային պախարակման պետք է ենթարկվեք։ Ձեր ուսադիրն ավելին է, քան քմահաճույքով տրված հրահանգը, որի հետ փորձում եք հաշտ լինել՝ անունը դնելով պետությանն եք ծառայում։ Ճշմարտության հաղթանակը այլընտրանք չունի։ Մի մտածեք, որ այս վերադասավորման փուլում ենք և դրանից հանգիստ եք զգալու, ավելի սարսափելու եք, ավելի եք տենչալու արյան, բայց չեք տեսնելու դա»։