Հետևեք մեզ։

GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականացվում է 2023-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում. փաստաբանը մանրամասներ է հայտնում

14:48, 15 հունիս 2024
GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականացվում է 2023-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում. փաստաբանը մանրամասներ է հայտնում

GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականցվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը։ Այս մասին հաղորդել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 

«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից: Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից: Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,-հաղորդել է փաստաբանը։

 

 

Վերլուծական