ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են: Այս մասին հայտնել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, նշելով, որ բացի նա, ձերբակալվել է նաև ՀՅԴ անդամ:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հրապարակել էր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար, որը բավարարվել էր:
ՔԿ նաև ներկայացրել է ստորև ներկայացվող ձայնագրությունը.