Հետևեք մեզ։

Ղարաբաղի հարցի լուծման հարցում Մոսկվայի, Բաքվի, Երևանի պայմանավորվածությունները միակ հիմքն են . Պեսկով

14:15, 19 ապրիլ 2023
Ղարաբաղի հարցի լուծման հարցում Մոսկվայի, Բաքվի, Երևանի պայմանավորվածությունները միակ հիմքն են . Պեսկով
 

Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն անվիճելի են և պետք է իրականացվեն․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին», - ասել է նա։

Նա նշել է, որ կարգավորման միակ իրատեսական հիմքը ստորագրվ ած եռակողմ համաձայնագրերն են։

«Մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար», - ասել է նա։