Հետևեք մեզ։

Փաշինյանը թվարկել է, թե ինչ է անհրաժեշտ անվտանգ, բարեկեցիկ, ազատ ու երջանիկ Հայաստան ունենալու համար

09:32, 16 հունիս 2024
Փաշինյանը թվարկել է, թե ինչ է անհրաժեշտ անվտանգ, բարեկեցիկ, ազատ ու երջանիկ Հայաստան ունենալու համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպմանը թվարկեց այն կարևոր գործոնները, որոնք Հայաստանին ու հայ ժողովրդին կդարձնեն անվտանգ, բարեկեցիկ, ազատ ու երջանիկ։

«Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք այդ անվտանգությունը պիտի ապահովենք։ Այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը, սահմանազատման օրակարգը։ Այս Հայաստանին և նրա ժողովրդին պետք է բարեկեցություն, այս է պատճառը, որ մենք որդեգրել ենք ազատ տնտեսական գործունեության քաղաքականություն, տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում՝ տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման քաղաքականություն։ Վերջինս գործոն է՝ բարեկեցությունը մեր երկրում ապահովելու համար։ 

Այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք կրթական ոլորտը զարգացնելու, կրթությունը քաջալերելու քաղաքականություն»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատություն, ինչի պատճառով էլ 2018 թվականին իրականացվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը Հայաստանի քաղաքացիներին արդեն իսկ բերել է խոսքի, հավաքների, արտահայտվելու ազատություն։