Հետևեք մեզ։

Նիզամի գյուղում տնակ է այրվել (լուսանկարներ)

09:38, 16 հունիս 2024
Նիզամի գյուղում տնակ է այրվել (լուսանկարներ)

Հունիսի 15-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի Միկոյան փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մարգարյան փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 19։30-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 36 քմ) գույքը և կից բացօթյա տարածքում (մոտ 20 քմ)՝ կենցաղային իրեր։