Հետևեք մեզ։

Գուցե սխալվում եմ, բայց այս պահին բացառում եմ․ Արմեն Խաչատրյանը՝ կալանավորված 2 ադրբեջանցիներին հետ վերադարձնելու վերաբերյալ

14:16, 19 ապրիլ 2023
Գուցե սխալվում եմ, բայց այս պահին բացառում եմ․ Արմեն Խաչատրյանը՝ կալանավորված 2 ադրբեջանցիներին հետ վերադարձնելու վերաբերյալ

 

Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում, եթե տեղի է ունեցել մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է քննվի, պարզաբանվի, նոր՝ բանակցություններ և այլն։ Ամեն դեպքում հիշեք, որ մենք էլ այնտեղ գերիներ ունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով ՀՀ սահմանը հատած և կալանավորված 2 ադրբեջանցի զինծառայողներին Ադրբեջան վերադարձնելու վերաբերյալ հարցին։

 

«Այս պահին բացառում եմ, որ հետ վերադարձնեն»,- ասաց նա։

 

Իսկ հայ գերիների հետ փոխանակման գործընթացը հնարավոր համարո՞ւմ է, թե ոչ, Խաչատրյանն ասաց․ «Գուցե սխալվում եմ, բայց նախաքննության ընթացքում բացառում եմ»։