Հետևեք մեզ։

Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Shamshyan.com

13:33, 16 հունիս 2024
Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։ Հայտնում էshamshyan.com-ը:

Ժամանել է նաև փորձաքրեագետը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, ով նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

Տեղում պարեկներն էլ պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։