Հետևեք մեզ։

Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է. ՔԿ-ն պատասխանել է GG-ի հայտարարությանը

19:50, 16 հունիս 2024
Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է. ՔԿ-ն պատասխանել է GG-ի հայտարարությանը

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան «GG» ընկերության հայտարարությանը.

 

««GG» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ 

Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։ 

Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ 

Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։

Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։ 

Այս տեսանկյունից քրեական վարույթը «GG» ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության  հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու,  իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է»։