Հետևեք մեզ։

Ազգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան Հովհաննիսյան

22:37, 16 հունիս 2024
Ազգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան Հովհաննիսյան

Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ 1 ամիս ժամկետով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ.

1. Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությւնների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր,
2. Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ կամ այդ մասին ոստիկանի ցուցմունք ևս առկա չէր,
3. «Սիրահարների» այգու արգելապատնեշի վնասում, սակայն տեսանյութով հստակ տեսանելի էր, որ Էդգարը արգելապատնեշ չի կոտրում, այլ պահում է կոտրված արգելապատնեշը, որպեսզի այն չընկնի և վնասի մարդկանց:

Այս երեք Չգործողությունների համար Էդգարը մեղադրվեց զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և կալանավորվեց մեկ ամսով»,- գրել է նա: