Հետևեք մեզ։

Ալիևը չէ, որ պետք է թելադրի՝ մենք ինչ անենք, նա պիտի հասկանա՝ ուժով հարց լուծել չի կարող․ ՔՊ-ական պատգամավոր

14:25, 19 ապրիլ 2023
Ալիևը չէ, որ պետք է թելադրի՝ մենք ինչ անենք, նա պիտի հասկանա՝ ուժով հարց լուծել չի կարող․ ՔՊ-ական պատգամավոր

Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե մենք ինչ անենք կամ ոնց անենք։ Նա պետք է հասկանա, որ ուժով և բռնությամբ հարց չի կարող լուծել։ Հատկապես իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները ի վնաս իրեն են լինելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվի «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» հայտարարությունը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչություն»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը նշում է, թե Մադրիդյան սկզբունքներով ճանաչվել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, և հարցին՝  արդյոք սինխրոն հայտարարություն չէ՞, Խաչատրյանը պատասխանեց «Ոչ, սինխրոն հայտարարություն չէ»։

Հարցին՝ ինչու՞ Կառավարության ծրագրի կատարողականում ԼՂ խնդրին անդրադարձ չկար, Խաչատրյանը պատասխանեց «Կառավարությունը գտել է, որ պետք չէ ամբողջությամբ ու մանրամասն ներառել այն գործողությունները, որոնք արվում են, ցավոք, անվտանգային նկատառումներից ելնելով կառավարությունը այդպես է նպատակահարմար գտել»։