Անհրաժեշտ է վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին այս մասին ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ մենք պետք է վերականգնենք համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ։ Պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել։ Հուսով եմ, որ մենք կարող ենք վերականգնել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ, օրինակ՝ միջուկային անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Գրոսին։