Հետևեք մեզ։

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը ավարտվել է

11:06, 17 հունիս 2024
Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը ավարտվել է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը ավարտվել է։


Այս մասին նա հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։


«Սիրելի ընկերներ, բարեկամներ,


Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել։ Երբ կազմում էի այն մարդկանց ցանկը, ում պիտի շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում իրենց հոգատարության համար, ստացվեց ավելի քան 400 հոգի։ Որոշ ժամանակ կտևի մինչև դա անեմ, ուստի խնդրում եմ համբերատար լինել այնպես, ինչպես մինչ այս պահը եղել եք»,-գրել է Քերոբյանը։