Կանադան ավելի քան 15 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի վնասված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Այս մասին ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելուց հետո տարածած հայտարարության մեջ։
Թրյուդոյի խոսքով՝ Կանադան կաջակցի Ուկրաինային վնասված էներգետիկ սարքավորումների և ենթակառուցվածքների փոխարինման հարցում։