«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով 18։30-ին հավաքվել Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դիմաց։
«Այսօր ժամը 18։30-ին հանդիպում ենք Բաղրամյան պողոտայում` ԱԺ դիմաց: Կարևոր է, որպեսզի վաղը բոլորս մեր տեղում լինենք։ Սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է։ Միասին մենք հասնելու ենք մեր գլխավոր նպատակին՝ Ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերածննդին։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հայտարարությունում։