Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձակել է արտակարգ ռազմական կաբինետը։
«Times of Israel»-ը հաղորդում է, որ Նեթանյահուն ասել է՝ քանի որ Բենի Գանցը լքել է նախարարների կաբինետը, այդ կառույցի գործունեության կարիքը չկա։
Հավանական է, որ կառավարության ղեկավարը կվերակազմավորի նշված ռազմական կաբինետը ավելի լայն կազմով։
Նշենք, որ այս կառույցը ստեղծվել է անցյալ տարվա հոկտեմբերի 11-ից՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար մղելու նպատակով։