Ժողովրդի մեջ պանիկա է, որ դուք Զանգեզուրը տալիս եք։ Այս մասին Շինուհայրում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց տեղի բանկիչներից մեկը։
«Էդ ա մի քիչ։ Քո նման տղան, քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»,- ասաց քաղաքացին։
«Բայց ո՞նց կարող է նման բան լինել, իրական Հայաստանի ռազմավարությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա պետք է կենտրոնանանք և մեր խնդիրները այդ տարածքում լուծենք, մնացած խոսակցություններին ուշադրություն մի դարձրեք։ Պարզ ա՞»,- ասաց Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ քաղաքացին ասաց․ «Պարզ ա»։