Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգում Թուրքիայի և Իրանի միջև կառուցված սահմանային պատի վրա եռաշերտ փշալարեր են ամրացվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։
Նշվում է նաև, որ ավարտվել են պատի 173կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքները, իսկ փշլարարերն ամրացվել են միայն 163 կմ հատվածի վրա:
Թուրքական լրատվականները հայտնում են, որ պատը կառուցվում է անօրինական միգրացիան ու Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների անդամների կողմից սահմանահատման դեպքերը կանխելու նպատակով։