Հետևեք մեզ։

Խոշոր կտորների դեպքում կարող է լինել գաղափար, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն՝ 100 քմ մենք զիջենք, 100 քմ էլ՝ իրենք, բայց պետք է արվի հանրաքվե. Փաշինյան

16:35, 17 հունիս 2024
Խոշոր կտորների դեպքում կարող է լինել գաղափար, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն՝ 100 քմ մենք զիջենք, 100 քմ էլ՝ իրենք, բայց պետք է արվի հանրաքվե. Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին Շինուհայրում քաղաքացիների հետ խոսել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ առայժմ ԽՍՀՄ-ում օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք կբերեն։

 

«Որտեղ խոշոր կտորների մասին կլինի, կարող է լինել գաղափար, որ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց եթե տընց թեմաներ լինեն, պետք է արվի հանրաքվե»,-ասել է Փաշինյանը։