Հետևեք մեզ։

Երևան-Իջևան ճանապարհին «Porsche» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

23:00, 17 հունիս 2024
Երևան-Իջևան ճանապարհին «Porsche» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)
Հունիսի 17-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվում է «Porsche» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ջ. Օ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։02-ին, մարվել է՝ 20։15-ին։Այրվել է ավտոմեքենան: