Հետևեք մեզ։

ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը

10:37, 18 հունիս 2024
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին: Առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։

Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։

Լրացուցիչ տեղեկատվությանը և տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում՝ www.railway.am