Հետևեք մեզ։

Մբապեն կոտրել է քիթը, նա բաց կթողնի ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլը

10:41, 18 հունիս 2024
Մբապեն կոտրել է քիթը, նա բաց կթողնի ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ավստրիայի դեմ խաղում (1:0) կոտրել է քիթը։

«Le Figaro»-ն հայտնում է, որ 25-ամյա հարձակվողը բուժզննում է անցել։

Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա վիրահատության կարիք չի ունենա, կխաղա դիմակով։

Նշվում էր նաեւ, որ հարձակվողը բաց կթողնի Եվրոպայի առաջնության խմբային փուլի մնացած խաղերը եւ կկարողանա խաղալ միայն փլեյ-օֆֆում։

Նշենք, որ Ավստրիայի դեմ խաղում ֆրանսիացի Կիլիան Մբապեն Դանսոյի հետ բախումից հետո չկարողացավ շարունակել խաղը եւ նրան փոխարինեց Ժիրուն, նրա քիթը կոտրվել է։