Ֆրանսիան Հայաստանին կվաճառի CEASAR 155 մմ ինքնագնաց հրանոթների խմբաքանակ։
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ... Նոր կարևոր հանգրվան է «CAESAR» հրանոթների գնման պայմանագրի ստորագրումը»,- գրում է Լեկորնուն։