Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի վրա հակամարտության շրջանակներում ընդունելի են, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը Neue Zürcher Zeitung-ին տված հարցազրույցում։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ Ռուսաստանի դեմ նման հարձակումները թույլատրելի են»,- պնդում է նա։
Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ Ավստրիան «չեզոք երկիր է» և «Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերում»։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԱՏՕ-ի երկրները միտումնավոր մտնում են լարվածության նոր փուլ՝ դրդելով Ուկրաինային շարունակել անիմաստ պատերազմը։ «Դա անխուսափելիորեն կունենա իր հետևանքները և ի վերջո մեծ վնաս կհասցնի այն երկրների շահերին, որոնք բռնել են հակամարտության սրման ճանապարհը», ընդգծել է նա։