Հետևեք մեզ։

Կիրանցում սահմանազատումից հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու 50 մետր, որոշել եմ հրավիրել նրանց, ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է․ կիրանցցի (տեսանյութ)

12:45, 18 հունիս 2024
Կիրանցում սահմանազատումից հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու 50 մետր, որոշել եմ հրավիրել նրանց, ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ  50 մետր էն կողմ Ադրբեջան է․ կիրանցցի (տեսանյութ)

Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց և ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը:

 

«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, եւ առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ) ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,- գրել է Վարդանյանը և հրապարակել տեսանյութին, որը հասանելի է այստեղ։