Երեկ երեկոյան տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև և կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել և ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
The Times of Israel-ը հաղորդում է, որ իրավապահների հետ բախումների ժամանակ 3 մարդ վիրավորվել է։
Ավելի ուշ ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր, որոշները փորձել են անցնել իրավապահների կանգնեցրած ցանկապատների վրայով և ներխուժել նրա նստավայր։
Առնվազն 9 մարդ ձերբակալվել է։