Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ և անկողմնակալ հետաքննեն ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ բռնության դեպքերը․ IPI

13:12, 18 հունիս 2024
ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ և անկողմնակալ հետաքննեն ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ բռնության դեպքերը․ IPI

Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այսպիսի կոչով է հանդես եկել Մամուլի միջազգային ինստիտուտը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների տուժելու դեպքերին։

 


Ինստիտուտը կոչ է անում հետաքննել այդ միջադեպերը, որի հետևանքով առնվազն 10 լրագրող և օպերատոր է վիրավորվել:

 

«Իշխանությունները պետք է անհապաղ անցկացնեն հունիսի 12-ի դեպքերի անկողմնակալ հետաքննություն։ Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ անթույլատրելի է աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության կիրառում: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։