Հետևեք մեզ։

Ուկրաինան իզուր է մերժում Պուտինի առաջարկները, յուրաքանչյուր հաջորդ առաջարկը ավելի վատ կլինի, քան նախորդը. Մեդվեդև

14:28, 18 հունիս 2024
Ուկրաինան իզուր է մերժում Պուտինի առաջարկները, յուրաքանչյուր հաջորդ առաջարկը ավելի վատ կլինի, քան նախորդը. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Կիևի իշխանությունները իզուր են մերժում բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները, քանի որ ամեն ինչ կարող է վատթարանալ։


«Նրանք ամեն ինչ մերժեցին Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ինչը նշանակում է, որ նրանք կհրաժարվեն բաց թողնված առաջարկներից՝ իզուր»,-ասել է նա։


Նա հավելել է, որ Կիևը դեռ հնարավորություն ունի ընդունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկները և փորձելու խաղաղություն հաստատել, և յուրաքանչյուր հաջորդ առաջարկ ավելի վատ կլինի, քան նախորդը։


«Բայց եթե (Կիևի իշխանությունները - խմբ.) դա չանեն (չընդունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը - խմբ.), ապա, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները կզարգանան այն սցենարով, որի մասին այժմ խոսվում է։ Այսինքն՝ մեր հարձակողական գործողությունները շարունակվելու են, իսկ թե որտեղ կավարտվի հենց այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել։ Հավանական է, որ այս ամենը չի լինի ուկրաինական ներկայիս իշխանությունների օգտին»,- ընդգծել է Մեդվեդևը։