Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ։
Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Արզումանյանը և նրա ընտանիքը պահանջում են վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։