Բաքուն դատապարտել է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
Նշվում է, թե, իբր, նախագահ Էմանուել Մակրոնը «տարածաշրջանի ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն է վարում, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»: