Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել

23:11, 18 հունիս 2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել

Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Քննարկվել են կուսակցության՝ Սյունիքի մարզի տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր։