Հետևեք մեզ։

Մեր իշխանությունը խաղաղություն է բերել, բերում և աշխատում է խաղաղության ուղղությամբ․ Ալեն Սիմոնյան

16:13, 19 ապրիլ 2023
Մեր իշխանությունը խաղաղություն է բերել, բերում և աշխատում է խաղաղության ուղղությամբ․ Ալեն Սիմոնյան
Դուրս կգամ քաղաքականությունից, եթե հասկանամ, որ իշխանությունը տապալել է ՀՀ անվտանգային համակարգը․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե համաձայն չէ պնդումների հետ, թե իրենց իշխանությունը տապալել է ՀՀ անվտանգային համակարգը:


«Հրաժարական կտամ, դուրս կգամ քաղաքականությունից, իսկ իմ, ձեր, ընդդիմադիրների  կարծիքի մեջտեղը գոյություն ունի ՀՀ ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է։ Այն պահից սկսած, երբ իրենք կորոշեն, որ պետք է այլ մարդ ղեկավարի, իրենք կկատարեն իրենց ընտրությունը, փառք Աստծո, իրենք ունեն ընտրելու հնարավորությունը», - ասաց Սիմոնյանը:

 

«Ասում էին՝ պատերազմից հետո պետք է բանակցող փոխվի, բայց մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք։ Մինչև 2020-ը գիտե՞ք ինչքան զոհ է եղել»,- ասաց նա։

 

Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել էր խաղաղություն բերել, Սիմոնյանն արձագանքեց․ «Մեր իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում։ Երբ ժողովուրդը մեր աշխատանքից դժգոհ կլինի, մեզ կասեն և մենք կհեռանանք»։twitter sharing button