Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպման ժամանակ գրկախառնվել են, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ուրախությամբ ողջունել է Ռուսաստանի նախագահին հենց օդանավի թեքահարթակի մոտ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է ԿԺԴՀ, Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Փհենյանի օդանավակայանում։
«Շատ շնորհակալ եմ ձեր հյուրընկալության և ինձ հետ ժամանակ անցկացնելու համար». Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին օդանավակայանում անձամբ դիմավորելու համար։
Տեսանյութերը՝ Telegram-ում։